Կարևոր իրադարձություններ

Յուրաքանչյուր անձ առաջին հերթին իր ներքին խոչընդոտներն ու դժվարությունները պետք է հաղթահարի․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

03 Դեկտեմբեր, 2021 11:56
Յուրաքանչյուր անձ առաջին հերթին իր ներքին խոչընդոտներն ու դժվարությունները պետք է հաղթահարի․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)

Դեկտեմբերի 3-ը՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը հերթական առիթն է ավելի շատ խոսելու և մտածելու մեր հասարակության մի զգալի հատվածի հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին: Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի թեմատիկ իրազեկման արշավի այս տեսանյութում ես հանդես եմ գալիս որպես հաշմանդամություն ունեցող անձ՝ խոսելով իմ անձնական փորձառության ու մոտեցումների մասին:

Անձնական՝ յուրաքանչյուր անձ առաջին հերթին իր ներքին խոչընդոտներն ու դժվարությունները պետք է հաղթահարի, որպեսզի ավելի հեշտորեն կարողանա հաղթահարել արտաքին խոչընդոտները. հաշմանդամությունը հնարավորություն է ավելի ուժեղանալու և զարգանալու համար:

Պաշտոնական՝ պետությունը պարտավոր է ապահովել առավելագույն բարենպաստ միջավայր ու հավասար պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց ինքնաիրացման ու զարգացման համար, և ես, որպես պետական նախարար, դրա համար ինստիտուցիոնալ մեխանիզմներ ստեղծելու և ամրապնդելու ուղղությամբ ջանքեր եմ գործադրում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին