Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539,5
    553,5

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

03 Դեկտեմբեր, 2021 11:48
Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Դեկտեմբերի 2-ին, ժամը 13։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհի  3-րդ կմ-ին (մոտ 4․5 խմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը․ համայնքապետարանի կողմից կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։

Ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Լրահոս

Դիտել ավելին