Կարևոր իրադարձություններ

7 ահազանգ է ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ ԱԻՆ

03 Դեկտեմբեր, 2021 00:04
7 ահազանգ է ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ ԱԻՆ

Դեկտեմբերի 1-ից 2-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ Լոռու մարզի Ստեփանավան, Շիրակի մարզի Արթիկ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Հացաշեն, Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղերում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 9 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին