Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզպետարանին տրամադրվել է 18 մլն 540 հազար դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

02 Դեկտեմբեր, 2021 23:30
Շիրակի մարզպետարանին տրամադրվել է 18 մլն 540 հազար դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետարանին տրամադրվել է 18 մլն 540 հազար դրամ մարզի երեք բնակավայրերում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։ Այս մասին հայտնում են մարզպետարանից։ 

Ըստ այդմ, Պեմզաշեն համայնքի 9 փողոցների արտաքին լուսավորության ցանց է անցկացվել, Լեռնակերտում էլ 100 տոկոս արտաքին լուսավորության ցանց ունենալու համար օգտվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրից և պետություն-համայնք համագործակցության արդյունքում տեղադրվել են 56 նոր հենասյուներ և 56 նոր լուսատուներ։

Երրորդ ծրագիրն իրականացվել է Սարապատում․ տեղադրվել են 8 հակակարկտային կայաններ, 800 հա տարածք կարկտահարությունից այսուհետ պաշտպանված կլինի։

 

Լրահոս

Դիտել ավելին