Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    5,98
    6,28

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ և Եվրամիությունը նոր սանկցիաներ են սահմանել Բելառուսի դեմ

02 Դեկտեմբեր, 2021 21:45
ԱՄՆ և Եվրամիությունը նոր սանկցիաներ են սահմանել Բելառուսի դեմ

ԱՄՆ և Բելառուսը նոր պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի դեմ։ Այս մասին նշված է ԱՄՆ գանձապետարանի կայքում հրապարակված փաստաթղթում, ըստ որի՝ ամերիկյան իրավաբանական և ֆիզիկական անձանց  90 օրից ավելի արգելվում է վարկեր տրամադրել Բելառուսի ֆինանսների նախարարությանը կամ զարգացման բանկին։

Պատժամիջոցներ սահմանելու  պատճառն այն է, որ ԱՄՆ և Եվրամիությունը Բելառուսին մեղադրում են միգրանտների մաքսանենգության, մարդու իրավունքների ոտնահարման մեջ։ 

Ըստ ԱՄՆ գանձապետարանի կայքում հրապարակված փաստաթղթի՝ պատժամիջոցները կրելու են երեք բելառուսական ինքնաթիռ, 20 ֆիզիկական անձ, 12 ընկերություն, Բելառուսի ֆինանսների նախարարությունը և Զարգացման բանկը։

«Այս պատժամիջոցները շարունակում են թիրախավորել Լուկաշենկոյի ռեժիմի եկամտի կարևոր աղբյուրները և խիստ սահմանափակումներ են մտցնում Բելառուսում ամենալուրջ հակաժողովրդավարական գործողությունների համար պատասխանատուների նկատմամբ», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրուսը:

 

Լրահոս

Դիտել ավելին