ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ստոկհոլմում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս մասին Արարատ Միրզոյանը գրել է թվիթերյան իր էջում։
Նախարարը մասնավորապես նշել է․
«Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»։
#OSCEMC2021։ Held a productive meeting w/#US State @SecBlinken. During the meeting, the importance of full-fledged resumption of #NagornoKarabakh conflict resolution process w/in mandate of @OSCE MGCC was underlined. pic.twitter.com/yq7GqhxCyM
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) December 2, 2021