Կարևոր իրադարձություններ

ԼՂ հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս բռնության վերսկսմամբ. ԵԱՀԿ գործող նախագահ

02 Դեկտեմբեր, 2021 17:28
ԼՂ հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս բռնության վերսկսմամբ. ԵԱՀԿ գործող նախագահ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում դեռևս չլուծված խնդիրներ կան, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս բռնության վերսկսմամբ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն՝ փոխանցում է 1lurer.am-ը:

«ԵԱՀԿ-ն այստեղ կարևոր դեր ունի, և մենք բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ նախարարների խորհրդի շրջանակներում և դրանից դուրս: Ես նաև համոզված եմ, որ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը շահեկան կլինի։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցելու դրան, և Հարավային Կովկասի հարցերով իմ հատուկ ներկայացուցիչը կարող է հող նախապատրաստել դրա համար, եթե երեք երկրները որոշեն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- նշել է Լինդեն:

 

Լրահոս

Դիտել ավելին