Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ նախագահ Թաթուլ Մանասերյանին

02 Դեկտեմբեր, 2021 13:53
Արմեն Սարգսյանն ընդունել է «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» ՀԿ նախագահ Թաթուլ Մանասերյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Հանդիպմանը խոսվել է երկրում տիրող իրավիճակի, առկա ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների մասին: Այդ համատեքստում Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է իրենց նկատառումներն ու մոտեցումները, ինչպես նաև կազմակերպության գործունեության ուղղություններն ու ծրագրերը:

Անդրադարձ է եղել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, այդ համատեքստում ընդգծվել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ապահովելու հավասարակշռված կառավարման համակարգ, հակակշիռների ու զսպումների գործուն մեխանիզմներ:

 

Լրահոս

Դիտել ավելին