Կարևոր իրադարձություններ

Հաղորդագրություն եմ ուղարկել Սեյրան Օհանյանին՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը. Անդրանիկ Քոչարյան

02 Դեկտեմբեր, 2021 13:35
Հաղորդագրություն եմ ուղարկել Սեյրան Օհանյանին՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հաղորդագրություն է ուղարկել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ պահանջելով կարգի հրավիրել իր կնոջը։ Այս մասին Քոչարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Նախկինում և ընդհանրապես բանակում եղած կոռուպցիայի, դրա վերացման ուղղությամբ իմ կողմից արված հայատարարություններից, բերված օրինակներից (այդ թվում Վահագնի թաղամասում տարիներ շարունակ կառուցվող առանձնատունը), ինչպես նաև մամուլում այդ օրինակների շուրջ ծավալված քննարկումներից հետո, Սեյրան Օհանյանի տիկինը շարունակաբար անհասկանալի ակտիվություն է ցուցաբերում: 

Վերջինիս կողմից երեկ արված հրապարակումից հետո մեդիայում լուրեր տարածվեցին, իբրև թե ես նրան լրատվականներից մեկով անոնիմ պատասխանել եմ: Այս կապակցությամբ նշեմ, որ վերոնշյալ տիկնոջ բովանդակազուրկ գրառումները դուրս են իմ հետաքրքրությունների շրջանակից, հետևաբար՝ անպատասխան են մնալու:

Այնուամենայնիվ, հաղորդագրություն եմ ուղարկել նրա ամուսնուն՝ հորդորելով կարգի հրավիրել կնոջը և սաստել նրա այդօրինակ դրսևորումները»,-նշված է գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին