Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն առանցքային դեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճահարույց հարցերին կայուն լուծումներ գտնելու գործում. Լավրով

02 Դեկտեմբեր, 2021 13:17
Ռուսաստանն առանցքային դեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճահարույց հարցերին կայուն լուծումներ գտնելու գործում. Լավրով

Ռուսաստանն առանցքային դեր ունի Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճահարույց հարցերին կայուն լուծումներ գտնելու գործում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր ուշադրության կենտրոնում են բազմաթիվ տարածաշրջանային հակամարտությունների հաղթահարմանն ուղղված ջանքերը։ Ռուսաստանը կոնկրետ ներդրում ունի նման ճգնաժամերի կարգավորման գործում։ Դա մեր ջանքերն են՝ ուղղված ահաբեկիչներին ոչնչացնելուն և Սիրիայում քաղաքական երկխոսությունն առաջ մղելուն, և մեր առանցքային դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև վիճահարույց հարցերին կայուն լուծումներ գտնելու գործում»,- ասել է Լավրովը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին