Կարևոր իրադարձություններ

Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին հրաժարական է տվել երկրի ֆինանսների նախարարը

02 Դեկտեմբեր, 2021 12:35
Թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին հրաժարական է տվել երկրի ֆինանսների նախարարը

Թուրքական լիրայի արժեզրկման ու ընդհանուր դժգոհությունների ֆոնին  հրաժարական է տվել երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարար Լութֆի Էլվանը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Էլվանի հրաժարականը՝ նոր նախարար նշանակելով վերջինի տեղակալ Նուրեդդին Նեբաթիին:   

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ արդեն նախկին նախարարն Էրդողանի որդեգրած ցածր տոկոսադրույքների քաղաքականությանը բավարար չափով աջակցոթւթյուն չի ցուցաբերել: Ի հակառակ սրան՝ նորանշանակ նախարար Նեբաթին հրապարակավ աջակցություն է հայտնել տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությանը՝ սոցցանցում կատարած գրառմամբ շեշտելով, որ վճռական են այդ հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին