Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է բնակելի տուն, տանտերը մահացել է

02 Դեկտեմբեր, 2021 12:26
Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է բնակելի տուն, տանտերը մահացել է

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07:46-ին, ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում բռնկված հրդեհի մասին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպաակով կանչի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Հաղորդագրությունն անմիջապես փոխանցվել է «Արցախէներգո», «Արցախգազ» և շտապօգնություն կայան փակ բաժնետիրական ընկերություններին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ ժամը 08:50-ին:

Այրվել է Ստեփանակերտ քաղաքի 59-ամյա բնակչին պատկանող բնակելի մեկհարկանի տունը՝ մասնակի, որտեղ հայտնաբերվել է վերջինիս դին:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին