Կարևոր իրադարձություններ

Աշխարհում հայտնաբերվել է «օմիկրոն» անվանմամբ նոր շտամ. զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ Փաշինյան

02 Դեկտեմբեր, 2021 12:10
Աշխարհում հայտնաբերվել է «օմիկրոն» անվանմամբ նոր շտամ. զգոնությունը չպետք է թուլացնել. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը մեղմացել է, սակայն դա չի նշանակում, որ զգոնությունը պետք է թուլացնել, աշխարհում հայտնաբերվել է «օմիկրոն» անվանմամբ նոր շտամ: Կառավարության նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտեք, որ նոր շտամ է հայտնաբերվել «օմիկրոն» անվանմամբ, որը դեռևս Հայաստանում չկա: Այդ շտամով վարակված որևէ քաղաքացի չկա, բայց դեռևս հստակ չէ, թե այս շտամը ինչ ազդեցություններ կարող է ունենալ մարդկանց վրա, մարդիկ ինչպիսի ծանրությամբ կտանեն հիվանդությունը, և դեռևս պարզ չէ նաև, թե դրա նկատմամբ պատվաստանյութի ազդեցությունն ինչպիսին կլինի: Հետևաբար, առաջիկայում մենք պետք է չթուլացնենք մեր զգոնությունը որևէ կերպ մինչև այս նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»,- ասաց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին