Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    485

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    6,16
    6,4

Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը

02 Դեկտեմբեր, 2021 11:56
ԱԳՆ խոսնակը չի բացառում Ստոկհոլմում Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը

 ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը չի բացառում Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը: Այդ մասին Վահան Հունանյանը հայտնել է «Արմենպրես»-ին՝ մեկնաբանելով մամուլում այդ հարցի վերաբերյալ հրապարակված տեղեկությունները:

«ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում հնարավոր է», - ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ Արտգործնախարարությունը նախապես տեղեկացրել էր, որ ԱԳ նախարարը այցի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու: Մասնավորապես, դեկտեմբերի 1-ին Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի հետ:

Լրահոս

Դիտել ավելին