Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    485

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    6,16
    6,4

Կարևոր իրադարձություններ

Աստիճանահարթակի փլուզման հետևանքով 1 մարդ մահացել էր․ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

02 Դեկտեմբեր, 2021 11:55
Աստիճանահարթակի փլուզման հետևանքով 1 մարդ մահացել էր․ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Հաղթանակ բնակավայրում գտնվող շենքերից մեկի վթարային աստիճանահարթակի և աստիճանավանդակի փլուզման դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, փլուզվել է Տավուշի մարզի Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի 12-րդ փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի վթարային աստիճանահարթակը և աստիճանավանդակը, որի հետևանքով նույն բնակավայրի մեկ անչափահաս բնակիչ մահացել է, իսկ  վեցը՝  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Այրումի համայնքապետարանի աշխատակիցները, իրենց ծառայության նկատմամբ դրսևորելով անբարեխիղճ վերաբերմունք, իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ։

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Դիտել ավելին