Կարևոր իրադարձություններ

Քարաթափում և ՃՏՊ․ օգնության են հասել փրկարարները

02 Դեկտեմբեր, 2021 00:09
Քարաթափում և ՃՏՊ․ օգնության են հասել փրկարարները

Դեկտեմբերի 1-ին, ժամը 20։02-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թումանյան քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում (երթևեկությունը դարձել է միակողմանի) և ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է քարերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Թումանյանի ՃՇՇ»-ի աշխատակիցների հետ համատեղ ուժերով ավտոճանապարհից հեռացրել են թափված քարերը (մոտ 1 խմ, երթևեկությունը դարձել է երկկողմանի), հոսանքազրկել «Mercedes E230» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Շ., ծնված 1974 թ․) և փակել գազի բալոնի փականը։

 

Լրահոս

Դիտել ավելին