Կարևոր իրադարձություններ

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Volkswagen-ը Արագածոտնի մարզում բախվել է գազատար խողովակներին և հայտնվել ձորակում

01 Դեկտեմբեր, 2021 21:36
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Volkswagen-ը Արագածոտնի մարզում բախվել է գազատար խողովակներին և հայտնվել ձորակում

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում  Երևան-Վանաձոր ավտոճանապարհի  Հարթավան գյուղի վարչական տարածքում տեղացած առատ ձյան ու ճանապարհը չմաքրելու հետևանքով առաջացած մերկասառույցի պատճառով Volkswagen մակնիշի ավտոմեքենան  դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակների հենասյուներին և հայտնվել ձորակում՝ ջրատար բետոնե հատվածի վրա: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, տուժածներ չկան։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: Այս պահին էլ նշված հատվածում տեղում է ուժեղ ձյուն, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանքներ չի կատարել աղ ու ավազով ճանապարհը մշակելու ուղղությամբ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին