Կարևոր իրադարձություններ

ԵՊԲՀ-ն դարձավ տարածաշրջանում եզակի սարքավորման շահառու

01 Դեկտեմբեր, 2021 20:30
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ-ն դարձավ տարածաշրջանում եզակի սարքավորման շահառու

ԵՊԲՀ ռեկտորը՝ Արմեն Մուրադյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՊԲՀ-ն շուրջ 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհ է շահել, ինչի արդյունքում կդառնանա տարածաշրջանում եզակի «Ծովաձի»՝ Seahorse սարքավորման շահառու:

Հավելեմ, որ ձեռք բերելով այս սարքը Հայաստանը կդառնա Ռուսաստանից հետո ԱՊՀ երկրորդ պետությունը, որտեղ առկա է նմանատիպ սարք:

ԵՊԲՀ-ի Նեյրոգիտության լաբորատորիայի կողմից ներկայացված հայտով ձեռք կբերվի մոտ երեք հարյուր հազար ԱՄՆ դոլար արժողությամբ Seahorse XFe96 անալիզատոր:

Seahorse XF նյութափոխանակության անալիզատորները իրենց տեսակի մեջ բացառիկ և աշխարհում մինչ այժմ եզակի սարքավորումներն են, որոնք կարող են կենդանի բջիջներում իրական ժամանակում օբյեկտիվ գնահատել նյութափոխանակությունը:

Նորաստեղծ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում սարքավորման օգնությամբ փորձարարական աուտիզմի, Ալցհեյմերի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում գնահատվելու է նյութափոխանակության խանգարման աստիճանը, ինչպես նաև փորձարկվող կենսաբանական ակտիվ նյութերի՝ պոտենցիալ դեղերի նյարդապաշտպան ազդեցությունը ուղեղի տարբեր կառույցներից անջատված նյարդային կուլտուրաներում:

Մեր դեպքում պլանավորվում է փորձարարական աուտիզմի, Ալցհեյմերի հիվանդության և կաթվածի պայմաններում գնահատել նյութափոխանակության խանգարման աստիճանը, ինչպես նաև փորձարկվող կենսաբանական ակտիվ նյութերի՝ պոտենցիալ դեղերի նյարդապաշտպան ազդեցությունը ուղեղի տարբեր կառույցներից անջատված նյարդային կուլտուրաներում»:

 

Լրահոս

Դիտել ավելին