Կարևոր իրադարձություններ

Հայ Փոստը և Լատվիայի փոստը սկսում են նոր համագործակցություն

01 Դեկտեմբեր, 2021 17:17
Հայ Փոստը և Լատվիայի փոստը սկսում են նոր համագործակցություն

ՀայՓոստը և Լատվիայի փոստը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին։ ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Լատվիայի փոստի տնօրեն Մարցիս Վիլկանսը Երևանի նորացված 0056 փոստային բաժանմունքում ստորագրել են համագործակցության համաձայնագիր:

Այս մասին ՀայՓոստը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

««ՀայՓոստը ընդլայնում է միջազգային համագործակցությունը՝ փոստային ծառայությունների  մատուցման նոր մշակույթ ձևավորելով: Նպատակն է հաճախորդներին մշտապես առաջարկել  նորարար և առաջադեմ լուծումներով ծառայություններ, նոր ուղղություններ:

Կողմերը, համաձայն Լատվիայի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սկսում են համագործակցություն փոստային, լոգիստիկ և ֆինանսական ոլորտներում: ՀայՓոստի և Լատվիայի փոստի նոր նախաձեռնությունը կբարելավի հաճախորդների համար համապատասխան ծառայությունների որակը, ինչպես նաև Լատվիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ փոստային առաքանիների առաքման նոր լոգիստիկ լուծումների կբերի: Ի դեպ, Լատվիայում է գտնվում Aliexpress-ի, ինչպես նաև մի շարք այլ փոստային և առաքման ծառայությունների տարածաշրջանային կենտրոնները:

Նախատեսվում է ստեղծել փոստի սպասարկման համար ՏՏ լուծումների ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ոլորտում պատրաստի արտադրանք ձեռք բերելու հնարավորություն:

ՀայՓոստը և Լատվիայի փոստը առաջիկայում նոր աշխատանքային խմբեր կձևավորեն, ինչպես նաև կանցկացնեն կանոնավոր հանդիպումներ ձեռք բերված համագործակցությունները զարգացնելու ուղղությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին