Կարևոր իրադարձություններ

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դի

01 Դեկտեմբեր, 2021 17:03
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դի

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10:35-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հովտաշեն գյուղի վերջնամասում գտնվող «Հրազդան» գլխամասային հանգույցի տարածքում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին