Կարևոր իրադարձություններ

Կրտսեր սերժանտ Արթուր Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

01 Դեկտեմբեր, 2021 14:10
Կրտսեր սերժանտ Արթուր Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 26-ին նոր որոշում է ստորագրել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»:

Նշենք, որ Արթուր Մարտիրոսյանը նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմի զոհերից մեկն էր:

 

Լրահոս

Դիտել ավելին