Կարևոր իրադարձություններ

Միայն քաղաքական երկխոսությունը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման. Շառլ Միշել

01 Դեկտեմբեր, 2021 14:02
Միայն քաղաքական երկխոսությունը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման. Շառլ Միշել

Միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորման: Նման համոզմունք է հատնել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի իր ելույթում։

«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը։ Լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման»,– ասել է ԵԽ նախագահը:

Շառլ Միշելի խոսքով՝ դա նաև կպահանջի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, ինչպես նաև կօժանդակի կամուրջներ կառուցելուն:

 

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին