Կարևոր իրադարձություններ

Վերացվել է կաթնամթերքի արտադրության կասեցումը

01 Դեկտեմբեր, 2021 12:48
Վերացվել է կաթնամթերքի արտադրության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Մխիթարյանին (Արմավիրի մարզ, գյուղ Մյասնիկյան) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը: Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Որոշման համար հիմք են ծառայել ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այդ արտադրամասում իրականացված վերստուգման արդյունքները, որոնք փաստել են նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների վերացման մասին: 

 

Լրահոս

Դիտել ավելին