Կարևոր իրադարձություններ

Արցախցի գեներալների կողմից 200 հայի սպանության վերաբերյալ հայտարարությունը քննության կառնվի․ ԱՀ դատախազություն (տեսանյութ)

01 Դեկտեմբեր, 2021 12:25
Արցախցի գեներալների կողմից 200 հայի սպանության վերաբերյալ հայտարարությունը քննության կառնվի․ ԱՀ դատախազություն (տեսանյութ)

Սույն թվականի նոյեմբերի 30-ից ոցիալական ցանցերում տարածվում է ֆեյսբուքյան օգտատեր Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութն այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակը, սպաներն ու գեներալները պատերազմի ընթացքում կատարել են սպանություններ, տվել են սպանություններ կատարելու հրամաններ, Մատաղիսում սպանել են 200 մարդու: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից:

Նկատի ունենալով, որ հիշյալ տեսանյութում Ռ. Բաղդասարյանի կողմից ներկայացվել են հանցագործության մասին տեղեկություններ, այն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա քննարկման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին