Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    451
    463

  • EUR

    473,5
    491,5

  • RUB

    6,73
    8,08

Կարևոր իրադարձություններ

Դեղագործական ընկերությունները տարակարծիք են Omicron-ի դեմ COVID-19-ի պատվաստանյութի արդյունավետության շուրջ (տեսանյութ)

01 Դեկտեմբեր, 2021 00:23
Դեղագործական ընկերությունները տարակարծիք են Omicron-ի դեմ COVID-19-ի պատվաստանյութի արդյունավետության շուրջ (տեսանյութ)

Մինչ Հարավային Աֆրիկայից թռիչները կասեցվում են, քաղաքական գործիչները հորդորում են խուճապի չմատնվել՝ դեղագործական ընկերությունները ուսումնասիրում են Omicron-ի դեմ COVID-19-ի պատվաստանյութի արդյունավետությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Մինչ նոր հայտնաբերված Covid-ի Omicron տարբերակը տարածվում է բազմաթիվ երկրներում Նախագահ Ջո Բայդենը ամերիկացիներին հորդորում է խուճապի չմատնվել. «Եթե մարդիկ պատվաստված են և կրում են դիմակ, ապա արգելափակման կարիք չկա: Omicron տարբերակը անհանգստության պատճառ է, այլ ոչ՝ խուճապի», - ասում է նա:

Սակայն Moderna դեղագործական ընկերության հայտարարությունն այնքան հուսադրող չէ, որքան Բայդենինը:

Ընկերության ղեկավարը հայտնել է, որ COVID-19 պատվաստանյութը դժվար թե նույնքան արդյունավետ լինի կորոնավիրուսի Omicron տարբերակի դեմ, որքան եղել է Delta տարբերակի դեմ:

Moderna-ն չի մանրամասնել, թե երբ է ակնկալում տվյալներ ունենալ Omicron-ի դեմ իր պատվաստանյութի արդյունավետության մասին, որն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության «շատ բարձր» ռիսկ է պարունակում:

Omicron-նն առաջին անգամ գրանցվել է նոյեմբերի 24-ին Հարավային Աֆրիկայում, ինչից հետո տարածվել է ավելի քան մեկ տասնյակ երկրներում:

Ի տարբերություն Moderna-ի Pfizer Inc.-ն ակնկալում է, որ իր փորձարարական COVID-19 հակավիրուսային Paxlovid դեղամիջոցն արդյունավետ կլինի կորոնավիրուսի Omicron տարբերակի դեմ, երկուշաբթի (նոյեմբերի 29-ին) CNBC-ին տված հարցազրույցում ասել է գլխավոր գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան:

«Վստահ եմ, որ այս դեղամիջոցն աշխատում է բոլոր հայտնի մուտացիաների դեպքում, այդ թվում՝ Omicron-ի», - ասել է Բուրլան:

Անցյալ շաբաթ Pfizer-ը դիմել է Paxlovid-ի շտապ թույլտվություն ստանալու համար այն բանից հետո, երբ հաղորդել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ այն 89%-ով արդյունավետ է ռիսկի ենթարկված մարդկանց հոսպիտալացումը կամ մահը կանխելու համար:

Omicron-ի տարածումը դանդաղեցնելու նպատակով մի շարք երկրներ դադարեցրել են չվերթները Հարավային Աֆրիկայի ուղղությամբ, այդ թվում նաև Միացյալ Նահանգները:

"Ամերիկայի Ձայն"-ի սույն հոդվածը հիմնված է REUTERS և AFP լրատվականների տեսանյութերի և Phizer ու Moderna դեղագործական ընկերությունների տրամադրած տեղեկության վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին