Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Նորքի փողոցում․ կան արգելափակված քաղաքացիներ

30 Նոյեմբեր, 2021 23:50
ՃՏՊ Նորքի փողոցում․ կան արգելափակված քաղաքացիներ

Նոյեմբերի 30-ին, ժամը 22:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Երևանի Նորքի փողոցի թիվ 19/7 շենքի մոտակա շինհրապարակում (կատլավան)․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Փրկարարները դուրս են բերել արգելափակված քաղաքացիներին ավտոմեքենայից, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ՝ ավտոմեքենան։

Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն․ հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել։

 

Լրահոս

Դիտել ավելին