Կարևոր իրադարձություններ

Սիրիայի հոգևոր առաջնորդները Պուտինին Ղուրան են նվիրել

19 Հոկտեմբեր, 2015 10:56
Սիրիայի հոգևոր առաջնորդները Պուտինին Ղուրան են նվիրել

Սիրիայի հոգևոր առաջնորդներն իրենց երախտագիտությունն են հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինահաբեկիչների դեմ պայքարում իրենց երկրին աջակցելու համար։ Նախագահ Բաշար Ասադիանունից արաբական հանրապետության ավագները և մուֆտիները Դամսկոսում ռուս դիվանագետներին Ղուրան են նվիրել և հուշամեդալ՝ «Շնորհակալություն, Ռուսաստա՛ն» գրությամբ։

Ռուսական ավիացիայի գործողությունները Սիրիայում ողջունում են նաև տեղաբնակները։ «Россия 24»–ի փոխանցմամբ՝ ՌԴ դեսպանատան մոտ անգամ ռուսներին աջակցող ակցիաներ են անցկացվել, սակայն արևմտյան խոշոր լրատվամիջոցները լռում են դրանց մասին՝ շարունակելով պնդել, որ ՌԴ–ն պայթեցնում է ոչ թե ահաբեկիչներին, այլ խաղաղ բնակչությանն ու, այսպես կոչված, «սիրիական ընդդիմությանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին