Կարևոր իրադարձություններ

ՊՆ-ն մեկնաբանել է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը

30 Նոյեմբեր, 2021 12:10
ՊՆ-ն մեկնաբանել է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է տարածված լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատել, ոչ հերքել են լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին