Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Սոլակ գյուղում

29 Նոյեմբեր, 2021 23:23
Հրդեհ Սոլակ գյուղում

Նոյեմբերի 29-ին, ժամը 20։04-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ-Հրազդան ավտոճանապարհին այրվում է տնակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:20-ին, մարվել՝ 21:30-ին: Սոլակ գյուղում այրվել են ինքնաշեն տնակ (մոտ 42 քմ), կենցաղային իրեր և օգտագործված ավտոպահեստամասեր:

 

Լրահոս

Դիտել ավելին