Կարևոր իրադարձություններ

Օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև դասագրքի սահմանումը․ Ժաննա Անդրեասյան

29 Նոյեմբեր, 2021 22:31
Հեղինակ՝ Ժաննա Անդրեասյան
Օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև դասագրքի սահմանումը․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում, ինչպես օրինակ, դասագիրքը, որ մինչ այժմ օրենսդրությամբ սահմանված չէր։

Նախագծով սահմանում ենք, որ դասագիրքը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան՝ տվյալ հանրակրթական առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությամբ թղթային կամ էլեկտրոնային գիրքն է։ Սրանով նաև ճանապարհ ենք բացում էլեկտրոնային դասագրքերի համար, որոնց զուգահեռ ներդրումը թղթային դասագրքերի հետ մեկտեղ նախատեսում ենք դասագրքերի ապահովման նոր կարգով»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին