Կարևոր իրադարձություններ

Հուշ-երեկո՝ նվիրված ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի 85-ամյակին

29 Նոյեմբեր, 2021 21:15
Հուշ-երեկո՝ նվիրված ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի 85-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հուշ-երեկոն: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունից։

Միջոցառումն անցկացվել է ռեժիսորի հարազատ՝ Ռուսական դրամատիկական թատրոնում: Գործընկերները պատմել են իրենց հուշերը Ալեքսանդր Գրիգորյանի անցած ուղու մասին, ցուցադրվել են հատվածներ Գրիգորյանի բեմադրած և առավել մեծ հնչեղություն ստացած «Հիշատակման աղոթք», «Խանումա», «Հրեշը լուսնի վրա», «Ռևիզոր» և այլ ներկայացումներից։

Ռեժիսորի 85-ամյակի կապակցությամբ ողջույնի խոսքով հանդես են եկել թատերական գործիչներ, պետական այրեր: Երեկոյին մի խումբ թատերական գործիչներ պարգևատրվել են Ալեքսանդր Գրիգորյանի անվան հուշամեդալով, որը թողարկվել է 2021-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին