Կարևոր իրադարձություններ

Բազումի լեռնաշղթայի տարածքում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ․ ԱԻՆ

29 Նոյեմբեր, 2021 20:52
Բազումի լեռնաշղթայի տարածքում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ․ ԱԻՆ

Նոյեմբերի 29-ին, ժամը 13:15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի մոտակա լեռնային տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բազումի լեռնաշղթայի տարածքում։ա

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 16։51-ին։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին