Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն առաջիկայում կնվազի 10-12 աստիճանով

29 Նոյեմբեր, 2021 16:20
Օդի ջերմաստիճանն առաջիկայում կնվազի 10-12 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-ի գիշերը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում, սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Նոյեմբերի 29-ին և 30-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, դեկտեմբերի 1-2-ը կնվազի 10-12 աստիճանով։

Երևանում՝ նոյեմբերի 30-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 29-ի ցերեկը և 30-ին սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 1-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին