Կարևոր իրադարձություններ

«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ. ծառատունկ Ներքին Խնձորեսկում

29 Նոյեմբեր, 2021 16:06
«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ. ծառատունկ Ներքին Խնձորեսկում
«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավի շրջանակներում մաքրապատված և հարակից տարածքներում տնկվում են ծառաթփային բուսականություն: Այս անգամ ճանապարհապաշտպան անտառաշերտ հիմնվեց Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից պուրակում:
 
500 ծառ՝ Ներքին Խնձորեսկում հավաքված աղբի փոխարեն:
 
 ավելի քան 40 մասնակից Ներքին Խնձորեսկից և Երևանից
 
 Ներքին Խնձորեսկում միջոցառումը կազմակերպել էին «Տարոն» երիտասարդական զարգացման ՀԿ-ն, Ներքին Խնձորեսկ բնակավայրը և Կենսաբանների հայկական միություն / Armenian Society of Biologists-ն:
 
Արշավն իրականացնում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպանության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանում համագործակցության զարգացման և ժողովրդավարության խթանման» ծրագրի շրջանակներում:
 
Շրջակա միջավայրի նախարարությունը շնորհակալություն է հայտնում միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին։ Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին