Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    541
    557

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Աֆրիկյան երկրներից ժամանող քաղաքացիների մուտքը ՀՀ ժամանակավոր կարգելվի․ Անահիտ Ավանեսյան

29 Նոյեմբեր, 2021 12:36
Աֆրիկյան երկրներից ժամանող քաղաքացիների մուտքը ՀՀ ժամանակավոր կարգելվի․ Անահիտ Ավանեսյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով «օմիկրոնի» շտամի տարածմանն, ասաց, որ մուտացման աստիճանը մեծ է, վարակը 50 մուտացիա է կրում, որից 30 վերաբերում է սպայկային սպիտակուցի։

 «Սահմանափակումներ կկիրառվեն աֆրիկյան երկրներից ժամանող քաղաքացիների համար։ Հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին՝ նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար, մինչև օրվա վերջ կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը»:

Նշված երկրների քաղաքացիների մուտքը ՀՀ ժամանակավոր կարգելվի․

Հարավ Աֆրիկյան Հանրապետություն,

Բոթսվանայի Հանրապետություն,

Լեսոտո Թագավորություն,

Նամիբիայի Հանրապետություն,

Մոզամբիկին Հանրապետություն,

Մադագասկար,

Տանզանիայի Հանրապետություն։

 

Լրահոս

Դիտել ավելին