Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզպետն աշխատանքային այց է կատարել Մաստարայի միջնակարգ դպրոց

29 Նոյեմբեր, 2021 10:03
Արագածոտնի մարզպետն աշխատանքային այց է կատարել Մաստարայի միջնակարգ դպրոց
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալներ Տիգրան Եղիազարյանի և Հարություն Գուլյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Մաստարայի միջնակարգ դպրոց:
 
Շրջայց կատարելով դպրոցում՝ մարզպետը ծանոթացել է շենքային պայմաններին, գույքային հագեցվածությանը և իրակացված բարեկարգման ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկվել են նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
 
Այցի շրջանակներում ներկաները զրուցել են դպրոցի կոլեկտիվի հետ, լսել են նրանց խնդիրներն ու առաջարկները:
 
«Առանց լավ կրթության հնարավոր չէ ունենալ զարգացած, պաշտպանված ու անվտանգ երկիր: Հենց սա է պատճառը, որ մենք դեմքով շրջվել ենք դեպի կրթություն, և այս համակարգում բարեփոխումների ծրագրերի իրականացումը մեզ համար առաջնային է: Իմ՝ կրթօջախներ այցելելու նպատակը տեղում, հենց մանկավարժներից, դպրոցի անձնակազմից իրենց խնդիրները լսելն է, որպեսզի հնարավորինս շուտ ու արդյունավետ լուծումներ գտնենք»,- ասել է մարզպետը:
 
Քննարկվել են հանրակրթության ոլորտի մի շարրք հարցեր, որոնք վերաբերում են վերապատրաստումներին, ատեստավորումներին, դասապրոցեսի կազմակերպմանը, աշակերտների առաջադիմությանը. քննարկվել են նաև դպրոցում ջերմային ռեժիմի պահպանման, հակահամաճարակային կանոնների պահպանման, պատվաստումների վերաբերյալ հարցեր:
 
 Արագածոտնի մարզպետարանը շուրջ 10 միլիոն դրամ է հատկացրել դպրոցին, որով ամբողջությամբ վերանարոգվել և մարզագույքով է հագեցվել դպրոցի մարզադահլիճը, վերանորոգվել են սանհանգույցներ, ձեռք է բերվել համակարգիչ և այլ գույք:
 
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ մարզպետարանի համագործակցության արդյունքում՝ դպրոցում տեղադրվել է 10կՎտ հզորության արևային կայան:
 

Լրահոս

Դիտել ավելին