Կարևոր իրադարձություններ

Covid-19-ի նոր շտամով պայմանավորված՝ Իսրայելը փակում է սահմանները

28 Նոյեմբեր, 2021 18:27
Covid-19-ի նոր շտամով պայմանավորված՝ Իսրայելը փակում է սահմանները

Covid-19-ի նոր՝ «Օմիկրոն», շտամով պայմանավորված՝ Իսրայելը փակում է երկրի սահմանները։ Այս մասին ասված է երկրի վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է․

«Որոշումները ուժի մեջ կմտնեն կիրակի (նոյեմբերի 28, 2021) կեսգիշերից մինչև երկուշաբթի (նոյեմբերի 29, 2021) և ուժի մեջ կլինեն 14 օր:

Բոլոր օտարերկրացիներին արգելվում է մուտք գործել Իսրայել՝ բացառի հատուկ հանձնաժողովի կողմից հաստատված դեպքերից: General Security (SHABAK)-ը կակտիվացնի բջջային հեռախոսների մոնիտորինգը՝ նոր Omicron շտամով հաստատված վարակվածներին հետևելու, նրանց գտնվելու վայրը որոշելու և վարակների շղթան ընդհատելու համար: Պատվաստված կամ ապաքինված իսրայելցիները Իսրայել ժամանելուն պես պետք է կատարեն ՊՇՌ  թեստ, ապա անցնեն տնային մեկուսացման»։

 

Լրահոս

Դիտել ավելին