Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում 55-ամյա վարորդը Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր

28 Նոյեմբեր, 2021 11:54
Սյունիքի մարզում 55-ամյա վարորդը Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 26-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այդ օրը, ժամը 11:00-ի սահմաններում, 55-ամյա Վարդան Գևորգյանը՝ իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատարով, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Վ. Գևորգյանին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին