Կարևոր իրադարձություններ

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

28 Նոյեմբեր, 2021 11:28
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Նոյեմբերի 27-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

ԱԻՆ հոգեբանի, փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Ռ․ Պ․-ի (ծնված 1996 թ․) ինքնասպանության փորձը։

 

Լրահոս

Դիտել ավելին