Կարևոր իրադարձություններ

Պայթյուն Գյումրի քաղաքում․ կա տուժած (լուսանկարներ)

27 Նոյեմբեր, 2021 23:44
Պայթյուն Գյումրի քաղաքում․ կա տուժած (լուսանկարներ)

Նոյեմբերի 27-ին, ժամը 19։00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Կիրովականյան 21-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել ինքնաշեն վառարանի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են տան պատուհանները և պատերը․ առկա է փլուզման վտանգ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տան բնակիչ Գ․ Մ․-ն (ծնված 1956 թ․) տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով տեղափոխվել է Գյումրու ԲԿ։

 

Լրահոս

Դիտել ավելին