Կարևոր իրադարձություններ

Սոչիի հայտարարության ամենախորհրդավոր ձեակերպումներից մեկը այն է, որ դեռևս խոսք չկա եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին․ Ստյոպա Սաֆարյան

27 Նոյեմբեր, 2021 21:48
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Սոչիի հայտարարության ամենախորհրդավոր ձեակերպումներից մեկը այն է, որ դեռևս խոսք չկա եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սոչիի հայտարարության ամենախորհրդավեր ձեակերպումներից մեկը այն է, որ դեռևս խոսք չկա եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին, ինչպես որ դա հունվարի 11-ի դեպքում էր, և նշված էր միայն Ռուսաստանի խորհրդատվության մասին։

Կամ Ադրբեջանը կողմ չէ հերթական եռակողմին, քանի որ Թուրքիան կրկին դուրս է մնում նման կարևոր ֆորմատից, իսկ հանդիպման նախօրեին Անկարան կրկին «եղբայրական աջակցություն» էր հայտնել Բաքվին՝ հոխորտալով Հայաստանի վրա, կամ Ռուսաստան-ԵՄ պայմանավորվածությամբ դա էլ միջազգային կլինի, ուղղակի Ռուսաստանը շտապեց իր աթոռն ամրագրել այնտեղ։ Բոլոր դեպքերում մայիսին արտահոսքից հրապարակած հանձնաժողովը չկար…»։

 

Լրահոս

Դիտել ավելին