Կարևոր իրադարձություններ

Ծանոթացանք հացահատիկային կուլտուրաների մշակումն ապահովող արտադրական ցիկլին. Վահան Քերոբյանն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա

27 Նոյեմբեր, 2021 19:15
Հեղինակ՝ Վահան Քերոբյան
Ծանոթացանք հացահատիկային կուլտուրաների մշակումն ապահովող արտադրական ցիկլին. Վահան Քերոբյանն այցելել է բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիա

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաջորդ կանգառը բելառուսական ազգային բիոտեխնոլոգիական կորպորացիան էր, որի տարածում տեղակայված առանձին հոսքագծերով աշխատող 3 տեսակի գործարաններում թողարկվում է գյուղատնտեսական կենդանիներ կերակրման և սպառողական մեծ արժեք ունեցող ձկնատեսակների բուծման համար նախատեսված կոմբիկերեր ու համակցված կերեր։

Ծանոթացանք նաեւ հացահատիկային կուլտուրաների մշակումն ապահովող արտադրական ցիկլին և ապրանքատեսականու թողարկման գործընթացի էլէկտրոնային կառավարման համակարգին։

Արտադրանքը համապատասխանում է ԵԱՏՄ շրջանակներում ընդունված չափանիշներին և անխոչընդոտ կարող է առաքվել նաև ՀՀ»։

 

Լրահոս

Դիտել ավելին