Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ-ը նախատեսում է նվազագույնի հասցնել հարկային մարմինների շփումը հարկ վճարողների հետ

27 Նոյեմբեր, 2021 14:33
ՊԵԿ-ը նախատեսում է նվազագույնի հասցնել հարկային մարմինների շփումը հարկ վճարողների հետ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը:

Խորհրդի նիստում ներկայացվել են Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները: Մասնավորապես՝ առաջարկվում է կրճատել հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, ինչպես նաև սահմանել թեմատիկ ուսումնասիրության ընթացակարգը: Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում նվազագույնի կհասցվի հարկային մարմին-հարկ վճարող շփումը, կբարձրացվեն հարկային կարգապահությունը և վարչարարության արդյունավետությունը:

Անդրադարձ է եղել նաև տրանսֆերային գնագոյացման կարգավորումների վերաբերյալ նախագծին, որով ակնկալվում է բարելավել այդ ուղղությամբ իրականացվող վարչարարությունը: Ընդգծվել է, որ առաջարկվող փոփոխությունը կխթանի նաև փոխկապակցված հարկ վճարողների միջև միջսահմանային գործարքների պայմանների, դրանց դիմաց ստացված եկամուտների և առաջացած հարկվող բազայի ճշգրիտ ներկայացմանը և հարկմանը:

Ակտիվ քննարկումներ են ծավալվել ներկայացված նախագծերի, ինչպես նաև մասնակիցների բարձրացրած՝ հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին