Կարևոր իրադարձություններ

Բերման են ենթարկվել «Բոգոն», «Զապը», «Արտյոմ Կանևսկին» և 13 այլ քրեական հեղինակություններ

27 Նոյեմբեր, 2021 14:19
Բերման են ենթարկվել «Բոգոն», «Զապը», «Արտյոմ Կանևսկին» և 13 այլ քրեական հեղինակություններ
ՀՀ ոստիկանությունը երեկ` նոյեմբերի 26–ին, Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այն ուղղված է եղել քրեական ենթամշակույթի դեմ պայքարին։
 
Ոստիկանության տարբեր բաժիններ և քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ՝ 56-ամյա Ալեքսանդր Մակարյանը՝ «Ալո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 55-ամյա Ռուբեն Կոստանյանը՝ «Բոգո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Ավետիսյանը՝ «Համիկ» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 62-ամյա Անդրանիկ Տերտերյանը, Երևանի բնակիչ՝ 42-ամյա Ժիրայր Բրուտյանը՝ «Մալաթիայի Ժիրո» մականվամբ, Երևանի բնակիչ Սամվել Հարությունյանը՝ «Մանեթի տղա Սամո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 51-ամյա Պարույր Գրիգորյանը, Երևանի բնակիչ՝ 41-ամյա Ռաֆայել Նազարյանը, Երևանի բնակիչ՝ 46-ամյա Յուրա Ուդոևը, Երևանի բնակիչ՝ 57-ամյա Ջնդի Ամարյանը, Երևանի բնակիչ՝ 53-ամյա Անդրանիկ Սողոյանը՝ «Զապ» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 45-ամյա «օրենքով գող» Արմեն Մանուկյանը՝ «Սևո» մականվամբ, Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արսեն Մկրտչյանը, Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արտյոմ Հարությունովը՝ «Արտյոմ Կանևսկի» մականվամբ, ում վերջերս ճանաչել են «Բարի կամքի դեսպան», 41-ամյա Արա Բանդուրյանը՝ «Նորատուսցի Արա» մականվամբ, և Երևանի բնակիչ՝ 53-ամյա Ոսկան Մնացականյանը։
 

Լրահոս

Դիտել ավելին