Կարևոր իրադարձություններ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ»

27 Նոյեմբեր, 2021 09:15
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, 4.9 տոկոսով պակասել է, բայց հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, աճը կազմել է 4.3 տոկոս:

Շինարարության ոլորտում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, աճ է արձանագրվել նախորդ՝ 4.2 տոկոսով: Արձանագրենք նաեւ, որ մեկ ամսվա ընթացքում առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 3.8 տոկոսով:

Հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առեւտրի շրջանառության ծավալները 7 տոկոսով են ավելացել: Մասնագետների խոսքերով՝ վերջին շրջանում արձանագրված թանկացումներն ազդեցություն են թողել մարդկանց գնողունակության վրա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ ծառայությունների ծավալները առանց առեւտրի պակասել են 1.5 տոկոսով, փոխարենը ավելացել են արտաքին առեւտրաշրջանառության ծավալները. այն կազմել է 12.5 տոկոս:

Մասնավորապես, արտահանման ծավալնելն են 16.7 տոկոսով ավելացել, իսկ ներկրումը՝ 10.5 տոկոսով»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին