Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Արտաշիսյան փողոցում․ կա տուժած

27 Նոյեմբեր, 2021 00:13
ՃՏՊ Արտաշիսյան փողոցում․ կա տուժած

Նոյեմբերի 26-ին, ժամը 15։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Յուղերի խաչմերուկ» կոչվող հատվածում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշիսյան փողոցի թիվ 97/2 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Կ․ Փ․, ծնված 1992 թ.), «Toyota Alphard» (վարորդ՝ Վ․ Հ․), «Lexus» (վարորդ՝ Գ․ Ս․) և «Mercedes-Benz E-Class» (վարորդ՝ Ա․ Ա․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra», «Toyota Alphard», «Mercedes-Benz E-Class» մակնիշների ավտոմեքենաները, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Փ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս և ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 1959 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին