Կարևոր իրադարձություններ

Եվրոպայում Covid-19-ի նոր շտամով վարակման դեպք է գրանցվել

27 Նոյեմբեր, 2021 00:08
Եվրոպայում Covid-19-ի նոր շտամով վարակման դեպք է գրանցվել

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Բելգիայում Covid-19-ի B.1.1.529 շտամով վարակման մեկ դեպք է գրանցվել։ 

Այս շտամը սկսել էր տարածվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ապա Աֆրիկայի մի շարք այլ երկրներում։

Աղբյուրի հաղորդմամբ, Բելգիայի առողջապահության նախարարը հայտնել է, որ նոր շտամով վարակված քաղաքացին վերջերս է վերադարձել Եգիպտոսից։ 

Իսկ հարցին, թե արդյո՞ք նոր շտամն առանձնակի վտանգ է ներկայացնում, նախարարը պատասխանել է, որ դեռևս տվյալներ չկան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին