Կարևոր իրադարձություններ

Ուզում եմ հաստատել, որ քննարկվեցին օրակարգի բոլոր հարցերը. Նիկոլ Փաշինյան

26 Նոյեմբեր, 2021 21:58
Ուզում եմ հաստատել, որ քննարկվեցին օրակարգի բոլոր հարցերը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, այսօր կայացած եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգային բոլոր հարցերը։ Վարչապետը մասնավորապես նշել է․

«Ուզում եմ հաստատել, որ մենք ունեցանք շատ դրական հանդիպում, զրույց, մենք փաստացի քննարկեցինք օրակարգի բոլոր հարցերը: Սա հանդիպում էր՝ ոչ թե խնդիրները թաքցնելու համար, այլ սա հանդիպում էր, որտեղ մենք բաց քննարկեցինք բոլոր հարցերը: Եվ ուզում եմ նշել, որ շատ դրական է, որ շատ հարցերի շուրջ մենք հստակեցրեցինք դիրքորոշումները, պարզվեց, որ որոշ հարցերում մենք տարընթերցումներ չունենք, ինչպես թվում էր այս հանդիպումից առաջ: Ես ուզում եմ ասել, որ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման հարցում մենք արձանագրեցինք, որ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպես են աշխատելու այդ կոմունիկացիաները»։

 

Լրահոս

Դիտել ավելին