Կարևոր իրադարձություններ

Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահն ընդունել են համատեղ հայտարարություն

26 Նոյեմբեր, 2021 21:37
 Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահը և Ադրբեջանի նախագահն ընդունել են համատեղ հայտարարություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է. 


«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.ՎՊուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ.նոյեմբերի 9-հայտարարության`Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

 

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-իև 2021թ. հունվարի 11-հայտարարությունների բոլոր դրույթների հետագա,հետևողական  իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության,անվտանգության  և տնտեսականզարգացման։Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝   ուղղված 2020թ. նոյեմբերի 9-իև 2021թ. հունվարի 11-իհայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանահայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի ևայդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ 

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։

Ընդգծեցինք   տարածաշրջանի  տնտեսական  ներուժը   բացահայտելու  համար   կոնկրետ   ծրագրերի  հնարավորինս  արագ  մեկնարկի  անհրաժեշտությունը։

Ռուսաստանի  Դաշնությունն  այսուհետև կշարունակի  ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն`Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի  և    հայ    ժողովուրդների   միջև   վստահության  մթնոլորտի  ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում  բարիդրացիական  հարաբերությունների 

ստեղծման նպատակով»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին