Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդ կմեկնի

26 Նոյեմբեր, 2021 20:50
Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդ կմեկնի

ՀՀ ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն արձակուրդ կմեկնի։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշման մեջ մասնավորապես ասված է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ:

 

 2. Ռոմանոս Պետրոսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին